Ներածություն

Wazoku-ն հարգում է ձեր գաղտնիության իրավունքը և հանձնառու է պաշտպանելու ձեր անձնական տվյալները:

Սույն Գաղտնիության քաղաքականությունը Ձեզ է ներկայացնում, թե մեր կողմից Ձեր մասին տեղեկատվության ինչ տեսակներ են հավաքվում, երբ Դուք այցելում եք մեր կայքերը, օգտվում եք մեր արտադրանքից և ծառայություններից (եթե դա կիրառելի է), կամ երբ մենք այլ կերպ ենք ձեռք բերում ուղղակիորեն Ձեզանից կամ երրորդ կողմից, ինչպես նաև ներկայացնում է, թե ինչպես ենք օգտագործում այդ տեղեկատվությունը, և այն դեպքերը, երբ մենք փոխանցում ենք ձեր տվյալները այլոց:  Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, հետևաբար պարբերաբար վերանայե՛ք այն:

Մեր կայքը, արտադրանքը և ծառայությունները նախատեսված չեն երեխաների համար, և մենք երեխաների հետ կապված տվյալներ գիտակցաբար չենք հավաքում:

Սույն Գաղտնիության քաղաքականության նպատակների համատեքստում «անձնական տվյալներ» եզրույթը նշանակում է ցանկացած տեղեկություն, որը հաստատում է Ձեր ինքնությունը կամ որը թույլ է տալիս հաստատել Ձեր ինքնությունը՝ այլ տեղեկությունների հետ համատեղելով:

Կարևոր տեղեկություններ և ո՞վ ենք մենք

Վերահսկող

Սույն Գաղտնիության քաղաքականության հեղինակը Wazoku ՍՊԸ-ն է, որին են վերաբերում սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված «Wazoku», «մենք», «մեզ» կամ «մեր» բառերը: Wazoku ՍՊԸ-ն այս կայքի վերահսկողն է և պատասխանատու է նրա համար:

Մենք նշանակել ենք տվյալների գաղտնիության գծով կառավարիչ, որը պատասխանատու է սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի վերահսկման համար: Եթե սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ որևէ հարց ունեք, ներառյալ Ձեր իրավունքի իրականացման ցանկացած պահանջներ, խնդրում ենք դիմել տվյալների գաղտնիության գծով կառավարչին՝ օգտագործելով ստորև ներկայացված տվյալները:

Կոնտակտներ

Իրավաբանական անձի ամբողջական անվանումը.  Wazoku ՍՊԸ

Տվյալների գաղտնիության գծով կառավարչի անվանումը. Ռազմավարության և արտադրանքի գծով գլխավոր պատասխանատու և տվյալների պաշտպանության գծով պատասխանատու

Էլեկտրոնային փոստի հասցե. rosemarie@wazoku.com

Փոստային հասցե. Unit M19, St Magnus House, 3 Lower Thames Street, London, EC3R 6H

Հեռախոսահամար. +44 (0)20 8743 5724

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի բողոք ներկայացնել Տեղեկատվության գծով հանձնակատարի գրասենյակ (ՏՀԳ) և Մեծ Բրիտանիայի՝ տվյալների պաշտպանության հարցերի գծով վերահսկիչ մարմին (www.ico.org.uk): Այնուամենայնիվ, մենք շնորհակալ կլինենք, եթե Դուք Ձեր մտահոգությունները քննարկելու հնարավորություն տաք մեզ նախքան ՏՀԳ դիմելը, այնպես որ խնդրում ենք նախևառաջ դիմել մեզ:

Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները և Ձեր տվյալների փոփոխությունների մասին մեզ տեղեկացնելու Ձեր պարտավորությունը

Այս տարբերակը վերջին անգամ թարմացվել է 24.05.2018թ.:

Կարևոր է, որ Ձեր մասին մեր կողմից հավաքվող անձնական տվյալները լինեն ճշգրիտ և թարմ: Եթե մեր հետ Ձեր համագործակցության ընթացքում Ձեր անձնական տվյալները փոփոխվում են, Խնդրում ենք մեզ տեղեկացնել այդ մասին:

Հղումներ երրորդ կողմերի կայքերին

Այս կայքը կարող է ներառել հղումներ երրորդ կողմերի կայքերին, հավելվածքներին (plug-ins) և հավելվածներին: Այդ հղումները սեղմելը կամ ակտիվացնելը կարող է երրորդ կողմերին թույլ տալ Ձեր մասին տվյալներ հավաքել կամ փոխանցել: Մենք չենք վերահսկում այդ երրորդ կողմերի կայքերը և պատասխանատվություն չենք կրում նրանց՝ գաղտնիության վերաբերյալ հայտարարությունների համար: Մենք խորհուրդ ենք տալիս կարդալ Ձեր այցելած յուրաքանչյուր կայքի գաղտնիության քաղաքականությունը, երբ մեր կայքից այցելում եք այլ կայքեր:

Մեր կողմից Ձեզ մասին հավաքվող տվյալները

Մենք կարող ենք հավաքել, օգտագործել, պահել և փոխանցել Ձեր մասին տարբեր տեսակի անձնական տվյալներ, որոնք մենք խմբավորել ենք հետևյալ կերպ.

  • Ինքնությունը հաստատող տվյալներ ներառում է անունը, ազգանունը, օգտանունը կամ նմանատիպ նույնացուցիչ, անվանում:
  • Կոնտակտային տվյալներ ներառում է աշխատանքային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարներ:
  • Տեխնիկական տվյալներ ներառում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվում մեր կայքերից, համացանցի հաղորդակարգի (IP) հասցեից, Ձեր մուտքի (login) տվյալները, զննարկիչի տեսակը և տարբերակը, ժամային գոտու և տեղադրության նշում, զննարկիչի հավելվածքի (plug-in) տեսակները և տարբերակները, գործարկող համակարգը և հարթակը և այս կայք ու այս հղումներով (որոնց վրա սեղմել եք) մուտք գործելու համար Ձեր կողմից օգտագործվող սարքերի վրա այլ տեխնոլոգիաներ:
  • Պրոֆիլի տվյալներ ներառում է Ձեր օգտանունը և գաղտնաբառը, աշխատավայրում Ձեր պաշտոնը, Ձեր գործատուին, Ձեր արձագանքը և հարցման պատասխանները:
  • Շուկայավարման և հաղորդակցության տվյալներ ներառում է Ձեր նախընտրությունները` շուկայավարման մեր ծառայություններից օգտվելու հարցում և Ձեր հաղորդակցության նախասիրությունները:
  • Արտադրանքին և ծառայություններին առնչվող տվյալներ վերը նշված անձնական տվյալներից բացի կարող է ներառել այլ հավելյալ անձնական տվյալներ այն դեպքում, երբ մեր պատվիրատուներից մեկի կողմից Դուք հրավիրվել եք օգտվելու մեր արտադրանքից ու ծառայություններից, և մեր կողմից հավաքվող լրացուցիչ անձնական տվյալների տեսակը կախված կլինի տվյալ պատվիրատուի կողմից և նրա հսկողությամբ ակտիվացված տեղեկատվական դաշտերից:
  • Կայքի օգտագործման վերաբերյալ տվյալներ ներառում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվում մեր կայքից, ապրանքներից և ծառայություններից:
  • Աշխատանքային տվյալներ ներառում է Ձեր ընթացիկ և անցյալ աշխատանքային փորձը, որակավորումները, հմտությունները, հետաքրքրությունները և Wazoku-ում որևէ դեր ստանձնելու համար դիմումի հետ կապված Ձեր կողմից ներկայացված այլ տեղեկություններ:

Մենք նաև հավաքում, օգտագործում և փոխանցում ենք Համախմբված տվյալներ, ինչպիսիք են վիճակագրական կամ ժողովրդագրական տվյալները՝ ուղղված ցանկացած նպատակի: Համախմբված տվյալները կարող են ստացվել Ձեր անձնական տվյալներից, սակայն դրանք օրենսդրական առումով անձնական տվյալներ չեն համարվում, քանի որ այդ տվյալներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն բացահայտում ձեր ինքնությունը: Օրինակ, մենք կարող ենք համախմբել Ձեր տեխնիկական տվյալները, որոշակի կայքի գործառույթին մատչող օգտվողների տոկոսը հաշվարկելու համար: Այնուամենայնիվ, եթե մենք միատեղում կամ կապակցում ենք Համախմբված տվյալները Ձեր անձնական տվյալների հետ այնպես, որ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտում են Ձեր ինքնությունը, մենք միատեղված տվյալները դիտարկում ենք որպես անձնական տվյալներ, որոնք կօգտագործվեն սույն Գաղտնիության քաղաքականության համաձայն:

Մենք չենք հավաքում որևէ Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ Ձեր մասին (ներառյալ մանրամասներ Ձեր ռասայական կամ էթնիկ պատկանելության, կրոնական կամ փիլիսոփայական հավատքների, սեռական կյանքի, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, արհմիություններին անդամակցության մասին, Ձեր առողջության մասին և գենետիկական ու կենսաչափական տվյալներ): Մենք նաև չենք հավաքում որևէ տեղեկատվություն քրեական դատավճիռների և հանցագործությունների մասին:

Ինչպե՞ս են հավաքվում Ձեր անձնական տվյալները

Ձեզնից և Ձեր մասին տվյալների հավաքագրման համար մենք օգտագործում ենք տարբեր մեթոդներ, ներառյալ.

Անմիջական փոխգործակցության միջոցով: Դուք կարող եք մեզ տրամադրել Ձեր Ինքնությունը հաստատող կամ Կոնտակտային տվյալները անձամբ կամ այլ անձնական տվյալներ՝ մեր արտադրանքից և/կամ ծառայություններից օգտվելիս, կամ ձև լրացնելով կամ մեզ հետ հաղորդակցվել փոստի, հեռախոսի միջոցով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ այլ ձևով: Սա ներառում է անձնական տվյալները, Որոնք Դուք տրամադրում եք, երբ.

  • մեր արտադրանքի կամ ծառայությունների մասին տեղեկատվություն եք խնդրում,
  • հանդիպում եք մեր աշխատակիցներից մեկի հետ,
  • մասնակցում եք մեր կողմից կազմակերպվող որևէ միջոցառման,
  • լրացնում եք որևէ ձև մեր կայքում` խնդրելով մեզ կապվել Ձեզ հետ,
  • բաժանորդագրվում եք մեր նորություններին կամ այլ հրապարակումներին,
  • խնդրում եք գովազդ ուղարկել Ձեզ,
  • մասնակցում եք մրցույթի, գովազդի կամ հարցման,
  • Wazoku-ում դեր ստանձնելու համար դիմում եք ներկայացնում,
  • բողոք եք ներկայացնում կամ մեզ հետադարձ կապ տրամադրում կամ
  • օգտվում եք մեր արտադրանքից և ծառայություններից այն դեպքում, երբ Դուք հրավիրվել ենք մեր պատվիրատուներից մեկի կողմից այդ արտադրանքից և ծառայություններից օգտվելու համար:

Ավտոմատացված տեխնոլոգիաներ կամ փոխգործակցություն: Երբ դուք համագործակցում եք մեր կայքում, մենք կարող ենք ավտոմատ կերպով Տեխնիկական տվյալներ հավաքել ձեր սարքավորումների, զննարկիչի գործողությունների և նմուշների վերաբերյալ: Մենք հավաքում ենք այդ անձնական տվյալները` օգտագործելով թխուկներ և նման այլ տեխնոլոգիաներ: Մենք կարող ենք նաև Ձեր մասին Տեխնիկական տվյալներ ստանալ, եթե Դուք այցելեք մեր թխուկներն օգտագործող այլ կայքեր: Խնդրում ենք այլ մանրամասների համար ծանոթանալ թխուկներին առնչվող մեր քաղաքականությանը:

Երրորդ կողմեր կամ հրապարակայնորեն մատչելի աղբյուրներ: Մենք կարող ենք Ձեր մասին անձնական տվյալներ ստանալ տարբեր երրորդ կողմերից, ինչպես ներկայացված է ստորև:

  • Տեխնիկական տվյալներ հետևյալ երրորդ կողմերից.
    • վերլուծական ծառայություններ մատուցողներից և
    • որոնողական տեղեկատվություն տրամադրողներից:
  • կարող ենք ստանալ Ինքնությունը հաստատող, Պրոֆիլի և Կոնտակտային տվյալներ երրորդ կողմ հանդիսացող տվյալներ մատակարարներից, ինչպիսիք են տվյալների բրոկերները կամ պորտֆելային մատակարարումներ կազմակերպողները:
  • կարող ենք ստանալ Ինքնությունը հաստատող և Կոնտակտային տվյալներ հրապարակայնորեն մատչելի աղբյուրներից, ինչպիսին է Ընկերությունների պալատը:
  • կարող ենք ստանալ Աշխատանքային, Ինքնությունը հաստատող և Կոնտակտային տվյալներ երրորդ կողմ հանդիսացող կադրային գործակալություններից կամ այլ երրորդ կողմերից, որոնք մեր անունից աշխատատեղ են գովազդում (օրինակ `LinkedIn):

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները

Մենք Ձեր անձնական տվյալները կօգտագործենք միայն օրենքով թույլատրվող դեպքերում: Ամենից հաճախ մենք կօգտագործենք Ձեր անձնական տվյալները հետևյալ հանգամանքներում.

  • Եթե դա անհրաժեշտ է՝ մեր (կամ երրորդ կողմի) օրինական շահերից ելնելով, և եթե Ձեր շահերը և հիմնարար իրավունքները այդ շահերի նկատմամբ գերակա ուժ չունեն:
  • Եթե անհրաժեշտ է, որ մենք որևէ իրավական կամ նորմատիվ պարտավորության կատարենք:

Սովորաբար, մենք չենք հիմնվում համաձայնության վրա՝ որպես Ձեր անձնական տվյալները մշակելու համար իրավական հիմք: Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվել շուկայավարման ծառայություն ստանալուց` կապվելով մեզ հետ GDPR@wazoku.com հասցեով:

Մենք կօգտագործենք Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

Ստորև, աղյուսակի ձևով ներկայացված է բոլոր այն եղանակների նկարագրությունը, որոնցով մենք նախատեսում ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները, և այն իրավական հիմքերը, որոնց վրա մենք հիմնվում ենք դրանք օգտագործելու համար: Մենք նաև, ըստ անհրաժեշտության, հստակեցրել ենք մեր օրինական շահերը:

Նշենք, որ մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները մշակել ավելի քան մեկ օրինական հիմքով` կախված այն կոնկրետ նպատակից, որի համար մենք օգտագործում ենք Ձեր տվյալները: Այն դեպքերում, երբ ստորև ներկայացված աղյուսակում նշված են մեկից ավելի հիմքեր, խնդրում ենք մեզ հետ կապվել GDPR@wazoku.com հասցեով, եթե Ձեզ մանրամասներ են անհրաժեշտ այն իրավական հիմքի մասին, որի վրա մենք հիմնվում ենք Ձեր անձնական տվյալները մշակելու համար:

Նպատակ/գործունեությունՏվյալների տեսակըՏվյալների մշակման օրինական հիմքը, ներառյալ օրինական շահի հիմքը
Ձեր և մեր բիզնեսի միջև հարաբերությունները կառավարելու նպատակով, որը ներառում է.ա) մեր արտադրանքից և ծառայություններից օգտվելու համար Ձեզ գրանցելը,

բ) մեր արտադրանքն և ծառայությունները տրամադրելը,

գ) Ձեր հարցումների և բողոքների հետ կապված աշխատանքը,

դ) մեր պայմանների կամ Գաղտնիության քաղաքականության փոփոխությունների մասին Ձեզ տեղեկացնելը,

ե) Ձեզ խնդրել կարծիք թողնել կամ հարցում անց կացնել:

ա) Ինքնությունը հաստատող տվյալներբ) Կոնտակտային տվյալներ

գ) Շուկայավարման և հաղորդակցության տվյալներ

դ) Արտադրանքին և ծառայություններին առնչվող տվյալներ

ե) Պրոֆիլի տվյալներ

ա) Անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (մեր պատվիրատուների հետ հարաբերությունները կառավարելու և մեր արտադրանքն ու ծառայությունները տրամադրել կարողանալու համար)բ) Անհրաժեշտ է որևէ իրավական պարտավորություն կատարելու համար:

 

Մեր բիզնեսի և այս կայքի վարչարարության և պաշտպանության համար (այդ թվում՝ անսարքությունների շտկման, տվյալների վերլուծության, փորձարկման, համակարգի սպասարկման, աջակցության, հաշվետվությունների և տվյալների տեղակալման համար)ա) Ինքնությունը հաստատող տվյալներբ) Կոնտակտային տվյալներ

գ) Տեխնիկական տվյալներ

 

ա) Անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (մեր բիզնեսը վարելու, վարչարարության և ՏՏ ծառայություններ մատուցելու, ցանցի անվտանգությունն ապահովելու, խարդախության կանխարգելման և բիզնեսի վերակազմավորման կամ խմբի վերակազմավորման իրականացման համատեքստում)բ) Անհրաժեշտ է որևէ իրավական պարտավորություն կատարելու համար:
Համապատասխան կայքի բովանդակությունը և գովազդները Ձեզ ներկայացնելու և մեր կողմից Ձեզ տրամադրվող գովազդի արդյունավետությունը գնահատելու կամ հասկանալու համարա) Ինքնությունը հաստատող տվյալներբ) Կոնտակտային տվյալներ

գ) Շուկայավարման և հաղորդակցության տվյալներ

դ) Տեխնիկական տվյալներ

ե) Կայքի օգտագործման վերաբերյալ տվյալներ

Անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (ուսումնասիրելու համար, թե ինչպես են հաճախորդներն օգտվում մեր արտադրանքից/ծառայություններից, դրանք և մեր բիզնեսը զարգացնելու և մեր շուկայավարման ռազմավարության մասին տեղեկացնելու համար)
Մեր կայքի, արտադրանքի/ծառայությունների, շուկայավարման, հաճախորդների հետ փոխհարաբերությունների և փորձի բարելավման նպատակով տվյալների վերլուծության միջոցներից օգտվելու համարա) Տեխնիկական տվյալներբ) Կայքի օգտագործման վերաբերյալ տվյալներ

 

Անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (մեր արտադրանքով և ծառայություններով հետաքրքրվող հաճախորդների տեսակները սահմանելու, մեր կայքը նորացված և արդիական պահելու, մեր բիզնեսը զարգացնելու և շուկայավարման ռազմավարության մասին տեղեկացնելու համար)
Որպեսզի Դուք կարողանաք մասնակցել որևէ հարցման, խաղարկության կամ մրցույթիա) Ինքնությունը հաստատող տվյալներբ) Կոնտակտային տվյալներ

գ) Պրոֆիլի տվյալներ

դ) Կայքի օգտագործման վերաբերյալ տվյալներ

ե) Շուկայավարման և հաղորդակցության տվյալներ

ա) Ձեզ հետ կնքված պայմանագրի կատարումԱնհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (ուսումնասիրելու համար, թե ինչպես են հաճախորդներն օգտվում մեր կայքերից, ապրանքներից և ծառայություններից, դրանք և մեր բիզնեսը զարգացնելու համար)
Ձեզ առաջարկություններ և խորհուրդներ ներկայացնելու համար այն ապրանքների կամ ծառայությունների մասին, որոնք կարող են Ձեզ հետաքրքրելա) Ինքնությունը հաստատող տվյալներբ) Կոնտակտային տվյալներ

գ) Տեխնիկական տվյալներ

դ) Պրոֆիլի տվյալներ

 

Անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (մեր արտադրանքը/ ծառայությունները և մեր բիզնեսը զարգացնելու համար)
Wazoku-ում դեր ստանձնելու համար Ձեր ներկայացրած դիմումը քննարկելու համարա) Ինքնությունը հաստատող տվյալներբ) Կոնտակտային տվյալներ

գ) Աշխատանքային տվյալներ

ա) Անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար (Wazoku-ում դեր ստանձնելու համար Ձեր ներկայացրած դիմումը քննարկելոււ համար)բ) Ձեզ հետ կնքված պայմանագրի կատարում

գ) Անհրաժեշտ է որևէ իրավական պարտավորություն կատարելու համար:

 

Շուկայավարում

Մենք ձգտում ենք շուկայավարման և գովազդի հետ կապված ընտրության հնարավորություններ տրամադրել Ձեզ:

Մենք կարող ենք օգտագործել Ձեր Տեխնիկական տվյալները՝ պատկերացում կազմելու համար, թե Դուք ինչ կարող եք ցանկանալ կամ ինչը կարող է անհրաժեշտ լինել կամ հետաքրքրել Ձեզ: Մենք այսպես ենք որոշում, թե որ ապրանքները, ծառայությունները և առաջարկները կարող են համապատասխան լինել Ձեզ համար:

Դուք շուկայավարմանն առնչվող հաղորդագրություն կստանաք մեզնից, եթե Դուք մեզնից պահանջել եք տեղեկատվություն կամ գնել ապրանքներ կամ ծառայություններ կամ եթե Դուք մեզ տրամադրել եք Ձեր մասին տեղեկություններ, երբ Դուք մասնակցել եք մրցույթի կամ գրանցվել գովազդի համար և յուրաքանչյուր դեպքում չեք հրաժարվել այդ հաղորդագրությունը ստանալուց:

Հրաժարում

Դուք կարող եք ցանկացած պահի մեզ կամ երրորդ կողմերին խնդրել այլևս Ձեզ շուկայավարմանն առնչվող հաղորդագրություններ չուղարկել` հետևելով Ձեզ շուկայավարմանն առնչվող հաղորդագրություններ ուղարկելուց հրաժարման հղումներին կամ ցանկացած պահի մեզ հետ կապելով GDPR@wazoku.com հասցեով:

Թխուկներ

Մեր կայքը օգտագործում է թխուկներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ Ձեզ մեր կայքի այլ օգտվողներից տարբերելու նպատակով: Սա օգնում է մեզ լավ փորձ փոխանցել Ձեզ, երբ դուք զննարկում եք մեր կայքը, և թույլ է տալիս մեզ բարելավել մեր կայքը: Մենք կարող ենք նաև այդպիսի տեխնոլոգիաներ օգտագործել` երրորդ կողմերի կայքերում և սոցիալական ցանցերի հարթակներում Ձեր նախընտրությունների և հավանական շահերի վրա հիմնված նպատակային գովազդներ ցուցադրելու համար:

Դուք կարող եք Ձեր զննարկիչը կարգավորել այնպես, որ այն մերժի բոլոր կամ որոշ զննարիկիչների թխուկներ կամ զգուշացնի Ձեզ, երբ կայքերն կարգավորված են թխուկներ օգտագործելու համար կամ մուտք են գործում թխուկներ: Եթե դուք անջատեք կամ մերժեք թխուկները, խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այդ կայքի որոշ մասեր կարող են դառնալ անհասանելի կամ չաշխատել ինչպես հարկն է: Մեր կողմից օգտագործվող թխուկների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետևյալ հասցեով. https://www.wazoku.com/cookies-policy/

Ձեր անձնական տվյալների բացահայտումը

Հնարավոր է՝ մեզ անհրաժեշտ լինի կիսվել Ձեր անձնական տվյալներով ստորև նշված կողմերի հետ վերոհիշյալ 4-րդ կետի աղյուսակում նշված նպատակներով.

  • Մեր՝ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողների հետ, ովքեր մեր անունից գործառույթներ են իրականացնում մեր բիզնեսի վարման հետ կապված, ինչպես օրինակ՝ ՏՏ և համակարգի կառավարման ծառայությունները, և երրորդ կողմերը, ովքեր տեղակալում և կառավարում են տվյալներ, տրամադրում են ծրագրավորման ծառայություն կամ տեխնիկական աջակցություն կամ մեր անունից իրականացնում թեկնածուներին տրված հղումների ստուգում:
  • Մասնագիտական խորհրդատուների, ներառյալ իրավաբանների, բանկիրների, աուդիտորների հետ և նրանց հետ, ովքեր տրամադրում են խորհրդատվություն, բանկային, իրավաբանական, ապահովագրական և հաշվապահական ծառայություններ:
  • Մեր՝ երրորդ կողմ հանդիսացող, վերլուծական գործունեություն իրականացնող գործընկերների հետ, ովքեր վերլուծում են կայքի հաճախելիությունը և պատկերացում կազմում հաճախորդների կարիքների և միտումների վերաբերյալ:
  • Երրորդ կողմերի հետ, եթե մենք օրենքի ուժով պարտավոր ենք դա անել, կամ եթե մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է` ա) կառավարության կամ կարգավորող մարմնի որևէ պահանջ կատարելու համար, բ) օրենքի կամ իրավական ընթացակարգի պահանջները կատարելու համար. գ) մեր օրինական իրավունքները կամ գույքը, մեր կայքերը կամ հաճախորդներին պաշտպանելու համար:
  • Երրորդ կողմերի հետ, որոնց մենք կարող ենք ընտրել մեր բիզնեսը և ակտիվները մասամբ վաճառելու, փոխանցելու համար կամ դրանք մասամբ նրանց հետ միավորելու համար: Այլ դեպքերում մենք կարող ենք ձգտել ձեռք բերել այլ բիզնեսներ կամ նրանց հետ միաձուլվել: Եթե մեր բիզնեսում որևէ փոփոխություն է տեղի ունենում, ապա նոր սեփականատերերը կարող են օգտագործել Ձեր անձնական տվյալները նույն կերպ, ինչպես սահմանված է այս Գաղտնիության քաղաքականությունում:

Մենք բոլոր երրորդ կողմերից պահանջում ենք հարգել Ձեր անձնական տվյալների անվտանգությունը և դրանց հետ վարվել օրենքով սահմանված կարգով: Մենք թույլ չենք տալիս, որ մեր՝ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողները Ձեր անձնական տվյալներն օգտագործեն իրենց անձնական նպատակների համար և թույլ ենք տալիս, որ դրանք մշակեն միայն հստակեցված նպատակներով և մեր ցուցումներին համապատասխան:

Միջազգային փոխանցումներ

Մեր՝ երրորդ կողմ հանդիսացող ծառայություն մատուցողները կարող են տեղակայված լինել ԵՏՏ-ից դուրս, այնպես որ Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել ԵՏՏ-ից դուրս նրանց կողմից վերամշակման նպատակով:

Եթե մենք Ձեր անձնական տվյալները փոխանցում ենք ԵՏՏ-ից դուրս, մենք ապահովում ենք համանման մակարդակի պաշտպանության իրականացում՝ ապահովելով հետևյալ երաշխիքներից առնվազն մեկի իրականացումը.

  • Մենք Ձեր անձնական տվյալները կփոխանցենք միայն այն երկրներին, որոնց Եվրոպական Հանձնաժողովը համարում է անձնական տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովող երկիր: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս Եվրոպական Հանձնաժողովի <ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներում անձնական տվյալների պատշաճ պաշտպանություն> բաժինը:
  • Եթե մենք օգտվում ենք որոշ ծառայություններ մատուցողներից, մենք կարող ենք օգտագործել Եվրոպական Հանձնաժողովի կողմից հաստատված հատուկ պայմանագրեր, որոնցով անձնական տվյալների նույն մակարդակի պաշտպանություն է ապահովվում, ինչ Եվրոպայում: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս Եվրոպական Հանձնաժողովի՝ <Երրորդ երկրներին անձնական տվյալների փոխանցման մոդելային պայմանագրեր> բաժինը:
  • Եթե մենք օգտվում ենք ԱՄՆ-ում տեղակայված ծառայություն մատուցողներից, մենք կարող ենք նրանց տվյալներ փոխանցել, եթե նրանք Գաղտնիության պաշտպանության ԵՄ-ԱՄՆ ծրագրի մասնակից են, որը նրանցից պահանջում է անձնական տվյալների նույնանման պաշտպանություն ապահովել Եվրոպայում և ԱՄՆ-ում: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս Եվրոպական հանձնաժողովի <Գաղտնիության պաշտպանության ԵՄ-ԱՄՆ ծրագիր> բաժինը:

Խնդրում ենք կապվել մեզ հետ GDPR@wazoku.com հասցեով, եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ այն կոնկրետ մեխանիզմի վերաբերյալ, որը մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները ԵՏՏ-ից դուրս փոխանցելու համար:

Տվյալների պաշտպանություն

Մենք կիրառում ենք անվտանգության համապատասխան միջոցներ, Ձեր անձնական տվյալների պատահական կորուստը կանխելու համար, ինչպես նաև անօրինական կերպով դրանց օգտագործումը կամ դրանցից օգտվելու հնարավաորությունը, դրանց փոփոխումը կամ բացահայտումը կանխելու համար: Բացի այդ, մենք սահմանափակում ենք Ձեր անձնական տվյալների օգտագործման հնարավորությունը այն գործատուների, գործակալների, կապալառուների և այլ երրորդ անձանց համար, որոնց բիզնես կարիքները պարզ չեն: Նրանք կմշակեն Ձեր անձնական տվյալները միայն մեր ցուցումների հիման վրա, ինչպես նաև նրանք գաղտնիության պաշտպանության պարտավորություն են կրում:

Մենք ունենք հատուկ ընթացակարգեր անձնական տվյալների պաշտպանության օրենքի խախտման կասկածվող դեպքերում կիրառելու համար և կտեղեկացնենք Ձեզ և խախտման դեպքերում համապատասխան կարգավորողին, եթե մենք օրենքի ուժով պարտավոր ենք դա անել:

Տվյալների պահպանում

Որքա՞ն ժամանակ եք Դուք օգտագործելու իմ անձնական տվյալները:

Մենք կպահենք Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակները կատարելու համար, որոնց համար մենք հավաքել ենք դրանք, ներառյալ ցանկացած իրավական, հաշվապահական կամ հաշվետվական պահանջների կատարման նպատակները:

Ձեր անձնական տվյալները պահելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը որոշելիս՝ մենք հաշվի ենք առնում անձնական տվյալների ծավալը, բնույթը և խոցելիության աստիճանը, Ձեր անձնական տվյալների չարտոնված օգտագործման կամ բացահայտման հետևանքով վնասի հնարավոր ռիսկը, մեր կողմից Ձեր անձնական տվյալները մշակելու նպատակները, այն հանգամանքը, թե արդյոք մենք կարող ենք այդ նպատակներին հասնել այլ միջոցներով, և կիրառելի իրավական պահանջները:

Ձեր անձնական տվյալների տարբեր ասպեկտները պահելու ժամանակահատվածների մասին լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք կապվել մեզ հետ GDPR@wazoku.com հասցեով:

Որոշ դեպքերում Դուք կարող եք խնդրել մեզ ջնջել Ձեր տվյալները. ստորև ներկայացված է ավելի մանրամասն տեղեկատվություն:

Որոշ դեպքերում հետազոտության կամ վիճակագրական նպատակներով մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները անանուն դարձնել (այնպես, որ այն այլևս չի կարող կապվել Ձեզ հետ) և այդ դեպքում մենք կարող ենք օգտագործել այդ տեղեկատվությունը անորոշ ժամկետով` առանց Ձեզ հետագա ծանուցման:

Ձեր օրինական իրավունքները

Դուք ունեք հետևյալ իրավունքները.

Մուտքի հնարավորություն պահանջել Ձեր անձնական տվյալներ (սովորաբար հայտնի է որպես «տվյալների սուբյեկտի մուտքի իրավունքի պահանջ»): Սա հնարավորություն է տալիս Ձեզ ստանալ մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալների կրկնօրինակը և ստուգել, թե արդյոք մենք օրինական կերպով ենք մշակում դրանք:

Մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալները ուղղելու պահանջ: Սա մեր կողմից պահվող Ձեր անձնական ցանկացած թերի կամ անարժանահավատ տվյալի ուղղման հնարավորություն է տալիս Ձեզ, միաժամանակ մենք կարող ենք ստուգել մեզ տրամադրած նոր տվյալների ճշգրտությունը:

Ձեր անձնական տվյալները ջնջելու պահանջ: Սա թույլ է տալիս Ձեզ խնդրել մեզ ջնջել կամ հեռացնել անձնական տվյալները, եթե մենք դրանց մշակումը շարունակելու հիմնավոր պատճառ չունենք: Դուք նաև իրավունք ունեք խնդրելու, որ մենք ջնջենք կամ հեռացնենք Ձեր անձնական տվյալները, եթե Դուք այդ տվյալները մշակելուն դեմ լինելու Ձեր իրավունքը տեղին եք օգտագործում (տես ստորև նշվածը), եթե մենք Ձեր տվյալներն անօրինական կերպով ենք մշակել կամ եթե մենք պարտավոր ենք ջնջել Ձեր անձնական տվյալները տեղական օրենքի ուժով: Նշենք, սակայն, որ կոնկրետ իրավական պատճառներով միշտ չէ, որ մենք կարող ենք Ձեր տվյալները ջնջելու պահանջը կատարել, և այդ պատճառների մասին Ձեր պահանջը ներկայացնելու ժամանակ կտեղեկացվի Ձեզ, եթե դա կիրառելի է:

Ձեր անձնական տվյալների մշակմանը դեմ լինելը, երբ մենք գործում ենք օրինական շահերի (կամ երրորդ կողմի օրինական շահերի) հիման վրա, և երբ Ձեր կոնկրետ հանգամանքների թելադրանքով Դուք դեմ եք տվյալների մշակմանը, քանի որ կարծում եք, որ դա ազդում է Ձեր հիմնարար իրավունքների և ազատությունների վրա: Դուք նաև իրավունք ունեք դեմ լինել Ձեր անձնական տվյալների մշակմանը, եթե մենք դրանք մշակում ենք շուկայավարման անմիջական նպատակներով: Որոշ դեպքերում մենք կարող ենք ապացուցել, որ Ձեր տվյալները մշակելու համար մենք ունենք լուրջ օրինական հիմքեր, որոնք գերակա են Ձեր իրավունքների և ազատությունների նկատմամբ (բացառություն է կազմում շուկայավարման անմիջական նպատակներով մշակելու դեպքը):

Ձեր անձնական տվյալների մշակումը սահմանափակելու պահանջ: Սա թույլ է տալիս Ձեզ խնդրել մեզ ժամանակավոր դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը հետևյալ սցենարներում. ա) եթե ցանկանում եք, որ մենք տվյալները ճշգրտենք, բ) եթե մեր կողմից տվյալների օգտագործումը անօրինական է, բայց Դուք չեք ցանկանում, որ մենք ջնջենք դրանք, գ) եթե Ձեզ անհրաժեշտ է, որ մենք պահենք տվյալները, նույնիսկ եթե մենք այլևս դա չենք պահանջում, քանի որ Ձեզ անհրաժեշտ է հիմնավորել, ներկայացնել կամ պաշտպանել իրավական հայցեր կամ դ) Դուք առարկել եք Ձեր տվյալները մեր կողմից օգտագործելուն, բայց մեզ անհրաժեշտ է ստուգել` արդյոք մենք դրանց օգտագործման համար գերակա օրինական հիմքեր ունենք, թե ոչ:

Ձեր անձնական տվյալները Ձեզ կամ որևէ երրորդ կողմի փոխանցելու պահանջ: Մենք Ձեզ կամ Ձեր ընտրած երրորդ կողմին Ձեր անձնական տվյալները կտրամադրենք համակարգված, լայն կիրառում ունեցող, մեքենայաընթեռնելի ձևաչափով: Նշենք, որ այս իրավունքը վերաբերում է միայն ավտոմատացված տեղեկատվությանը, որը մեր կողմից օգտագործելու համար նախապես համաձայնություն եք տվել, կամ եթե մենք տեղեկատվությունը օգտագործել ենք Ձեզ հետ կնքված պայմանագիրը կատարելու համար:

Ցանկացած ժամանակ համաձայնությունը դադարեցնելը այն դեպքում, երբ մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք համաձայնության հիման վրա: Այնուամենայնիվ, դա չի անդրադառնա նախքան Ձեր կողմից համաձայնությունը դադարեցնելը տեղի ունեցած մշակման օրինականության վրա: Եթե Ձեր համաձայնությունը դադարեցնեք, մենք չենք կարողանա Ձեզ որոշակի ապրանքներ կամ ծառայություններ տրամադրել: Ձեր համաձայնությունը դադարեցնելու ժամանակ մենք Ձեզ այդ մասին կզգուշացնենք:

Եթե ցանկանում եք օգտվել վերը նշված իրավունքներից որևէ մեկից, խնդրում ենք կապվել մեզ հետ GDPR@wazoku.com հասցեով:

Սովորաբար որևէ վճար չի գանձվում

Ձեր անձնական տվյալներ մուտք գործելու (կամ որևէ այլ իրավունքից օգտվելու) համար Ձեզնից որևէ վճարում չի պահանջվում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք գանձել ողջամիտ վճար, եթե Ձեր պահանջը հստակորեն անհիմն է, կրկնվող կամ ավելորդ: Այլ դեպքերում մենք կարող ենք հրաժարվել այս հանգամանքներում Ձեր պահանջը կատարելուց:

Ի՞նչ է մեզ Ձեզնից անհրաժեշտ

Հնարավոր է՝ մեզ անհրաժեշտ լինի Ձեզնից որոշակի տեղեկություն պահանջել, որպեսզի մենք կարողանանք հաստատել Ձեր ինքնությունը և ապահովել Ձեր մուտքը Ձեր անձնական տվյալներ (կամ Ձեր որևէ այլ իրավունքի իրականացում): Սա անվտանգության միջոց է, որպեսզի անձնական տվյալները չբացահայտվեն այն անձի, ով իրավունք չունի ստանալ դրանք: Մենք նաև կարող ենք Ձեր պատասխանը արագացնելու հետ կապված Ձեր պահանջի կատարման նպատակով Ձեր խնդրել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Ձեր պահանջին արձագանքելու առավելագույն թույլատրելի ժամանակը

Մենք փորձում ենք արձագանքել բոլոր օրինական պահանջներին մեկ ամսվա ընթացքում: Երբեմն դա կարող է մեկ ամսից ավել տևել, եթե Ձեր խնդրանքը հատկապես բարդ է, կամ եթե մի քանի պահանջներ եք ներկայացրել: Այդ դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք այդ մասին և գործի ընթացքին տեղյակ պկահենք Ձեզ: